Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում վեբ կայքի ծառայությունների օգտատերերի անձնական բնույթի տվյալների պաշտպանությանը։ Սույն գաղտնիության քաղաքականության միջոցով (այսուհետ՝ «Քաղաքականություն») ընկերությունը https://www.aquaclean.com վեբ կայքերի ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ տեղեկացնում է վեբ կայքում հավաքվող անձնական բնույթի տվյալների օգտագործման մասին, որպեսզի նրանք որոշեն, ազատ և կամավոր կերպով՝ արդյոք ցանկանում են տրամադրել պահանջվող տեղեկատվությունը։
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում փոխել սույն քաղաքականությունը, որպեսզի այն հարմարեցնի օրենսդրական նորամուծություններին, իրավական չափանիշներին, ոլորտում ընդունված գործելաոճին կամ խմբային շահերին։ Վերջինիս յուրաքանչյուր փոփոխության մասին կծանուցվի վաղօրոք՝ պատշաճ ժամանակահատվածում, որպեսզի դրա բովանդակությանը լիարժեքորեն ծանոթ լինեք։
Անձնական բնույթի տվյալների մշակման պատասխանատուն է՝ Ինվերսիոնես Ինդուստրիալես Սերպիս Ս.Պ.Ը (Inversiones Industriales Serpis S.L.)
Առևտրային հասցե՝ Ալիկանտեի մայրուղի 76, 03801 Ալկոյ (Ալիկանտե) Իսպանիա
Ինտերնետ՝ https://www.aquaclean.com,
Էլեկտրոնային հասցե՝ RGPD@aquaclean.com
Օգտատերերի անձնական բնույթի տվյալները մշակվում են հետևյալ ընկերությունների կողմից՝Ինվերսինես Ինդուստրիալես Սերպիս (Inversiones Industriales Serpis), Անտիկուիր (Antecuir), Ինտերֆաբրիկս (Interfabrics), Ակուակլին Պոլանդ (Aquaclean Poland), Սերպիսկոլոր (Serpiscolor), Պասկուալ ի Բերնաբեու (Pascual y Bernabeu), Գրաֆեր ի Տեքստիլես Պասկուալ (Grafer y Textiles Pascual), այսուհետ՝ «Ակուակլին խումբ»։ Տվյալների հավաքման նպատակը հետևյալն է՝
Տրամադրված անձնական բնույթի տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է իրավական պարտականությունները կատարելու համար կամ մինչև շահագրգռված անձի կողմից դրանց վերացումը պահանջելը, եթե վերջինս իրավասու է դա անել։
Ընկերությունն իրավասու է մշակել անձնական բնույթի տվյալները, հիմք ընդունելով շահագրգիռ անձի տրամադրած համաձայնությունը մեկ կամ մի քանի հստակ նպատակներով, ինչպես սահմանված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ընդհանուր կանոնակարգի 6.1. հոդվածի «ա» կետով։
Սույն վեբ կայքը ներառում է հղումներ (լինքեր), որոնք թույլ են տալիս այցելուին տեղափոխվել այլ կայքեր։ Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի ստանձնում այդ կայքերի կողմից որդեգրվող տվյալների պաշտպանության քաղաքականության առնչությամբ։
Որպես կանոն Ակուակլին խումբը չի փոխանցում իր տվյալներն այլ մարմինների, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է որոշակի միջոցառումների կազմակերպման կամ ծառայությունների մատուցման համար։
Ամեն դեպքում, նախատեսված փոխանցումները կարգավորվում են պայմանագրերի կնքմամբ, և այդ փոխանցումների հասցեատերերը չեն կարող օգտագործել իրենց տրամադրված տեղեկատվությունն այլ նպատակներով, քան Ակուակլին խմբի կողմից սահմանվածները։
Անձնական տվյալների շահագրգիռ անձը, բոլոր դեպքերում կարող է իրականացնել այն իրավունքները, որոնցով օժտված է՝ համաձայն ԱՏԸԿ-ի։ Դրանք են՝
Շահագրգիռ անձը կկարողանա իրականացնել այդ իրավունքները դիմումի միջոցով, որը կուղեկցվի իր անձը հաստատող փաստաթղթի պատճենով, որում կհստակեցվի՝ այդ իրավունքներից ո՞րն է ցանկանում իրականցնել, և կուղարկվի հետևյալ հասցեով՝
Ալիկանտեի մայրուղի 76, 03801
Ալկոյ (Ալիկանտե) Իսպանիա
կամ RGPD@aquaclean.com էլեկտրոնային հասցեի միջոցով։
Ակուակլին խումբը կկիրառի համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ, որպեսզի երաշխավորի ռիսկին հակազդելու համար պատշաճ անվտանգության մակարդակ։
Ձեզ տեղեկացնում ենք, որ aquaclean.com-ն օգտագործում է վերլուծական քուքիներ՝ նպատակ ունենալով տեղեկատվություն ստանալ Ձեր կողմից իրականացվող նավիգացիայի տեսակի, առավել գործարկվող բաժինների, դիտված ապրանքների, գործարկման ժամային գոտիների, լեզվի և այլնի մասին, ինչպես նաև տեխնիկական քուքիներ՝ վեբ կայքի աշխատանքը բարելավելու նպատակով։ Հավելյալ տեղեկատվության համար տե՛ս մեր քուքիների քաղաքականությունը (հղում դեպի քուքիների քաղաքականություն)։
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում փոխել սույն քաղաքականությունը, որպեսզի այն հարմարեցնի օրենսդրական կամ դատաիրավական նորամուծություններին, ինչպես նաև կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք բխում են ոլորտում գործող օրենսդրական ակտերից կամ պայմանավորված են կորպորատիվ պատճառներով։
Այդպիսի փոփոխությունների մասին կծանուցվի մեր վեբ կայքում այնքան ժամանակ առաջ, որքան անհրաժեշտ է: Սակայն դա չի բացառում առնչվող անձանց թույլտվությունը պահանջելը, երբ սույն քաղաքականության պայմանների համաձայն այն չի կարող տրամադրված համարել։
Սույն կարգավորմանն առնչությամբ ծագող յուրաքանչյուր կասկածի, հարցի կամ նկատառման վերաբերյալ կարելի է խորհրդակցել՝ հաղորդագրություն ուղարկելով RGPD@aquaclean.com էլեկտրոնային հասցեին։
Ուշադրությամբ ընթերցեք aquaclean.com վեբ կայքի վերաբերյալ հետևյալ իրավական ծանուցումը:
1.1. Տեղեկատվության ընկերակցության ծառայություններ մատուցողի ռեկվիզիտներԻ կատարումն տեղեկատվության և Էլեկտրոնային առևտրի ծառայությունների ընկերակցության մասին հուլիսի 11-ի թիվ 34/2002 օրենքի 10-րդ հոդվածի՝
Սույն կայքի սեփականության իրավունքը պատկանում է՝
Ինվերսիոնես Ինդուստրիալես Սերպիս Ս.Պ.Ը-ին (Inversiones Industriales Serpis S.L.)
ԻԹ ՀՎՀՀ (CIF): ESB-53329173
Հասցե՝ Ալիկանտեի մայրուղի 76, 03801 Ալկոյ (Ալիկանտե) Իսպանիա
Ինտերնետ՝ https://www.aquaclean.com,
Էլեկտրոնային հասցե՝ RGPD@aquaclean.com
Ինչպես նավիգացիան, այնպես էլ սույն կայքում առաջարկվող որևէ ապրանքի գործարկումը և/կամ պատվիրումը Ձեզ հատկացնում է օգտատերի կարգավիճակ և ենթադրում է Ձեր կողմից լիարժեք կերպով և առանց սահմանափակումների ընդհանուր պայմաններից բոլորի և յուրաքանչյուրի ընդունումը, ինչպես նաև, Ձեր դեպքում, այն մասնավոր պայմանների ընդունումը, որոնք գործում են այն պահին, երբ Դուք որպես օգտատեր մուտք եք գործում վեբ կայք։
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում յուրաքանչյուր պահի և առանց նախնական ծանուցման միակողմանիորեն ընդլայնել և փոփոխել վեբ կայքի ներկայացումը, կոնֆիգուրացիան և բովանդակությունը, ինչպես նաև նույն կերպով ժամանակավորապես դադարեցնել վեբ կայքի ներկայացումը, կոնֆիգուրացիան, տեխնիկական առանձնահատկությունները և ծառայությունները։
Որպես ընդհանուր պայման, օգտատերը պարտավորվում է կատարել գործարկման սույն պայմանները և դրույթները, և մշտապես գործել օրենքի, բարի սովորույթների և բարի կամքի պահանջների համաձայն՝ ցուցաբերելով իր կողմից ստացվող ծառայության բնույթին համապատասխան ջանքեր և պատասխանատվություն և զերծ մնալով սույն վեբ կայքը որևէ ձևով գործարկելուց, որը կարող է խոչընդոտել, վնասել կամ քայքայել վերջինիս բնականոն աշխատանքը, ինչպես նաև սեփականատեր Ինվերսիոնես Ինդուստրիալես Սերպիս Ս.Պ.Ը-ի (Inversiones Industriales Serpis S.L.), մնացյալ օգատատերերի կամ առհասարակ որևէ երրորդ անձի գույքը կամ իրավունքները։
Մասնավորապես, և ընդգծելով որ հետևյալը չի ենթադրում նախորդ պարբերությունում սահմանված ընդահուր պայմաններից բխող, օգտատերի կողմից ստանձնած պարտավորության որևէ սահմանափակում, օգտատերը պարտավորվում է Ինվերսիոնես Ինդուստրիալես Սերպիս Ս.Պ.Ը-ի (Inversiones Industriales Serpis S.L.) նկատմամբ, սույն վեբ կայքը գործարկելիս.
Ընկերությունը որևէ երաշխիք չի տրամադրում և պատասխանատվություն չի ստանձնում որևէ դեպքում որևէ բնույթի վնասների և բացասական հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ.
Ինտերնետի օգտատերը, ով կցանկանա իր սեփական վեբ կայքերից հղումներ մուտքագրել վեբ կայքում, պետք է բավարարի այն պայմանները, որոնք նկարագրվում են ստորև, և դրանց չիմացությունը չի բացառում օրենքից բխող նույն պատասխանատվության առաջացումը։
Հղումը բացառապես կկապակցի հիմնական էջի (home page) հետ, բայց որևէ կերպ չի կարողանա վերարտադրել այն (ինլայն հղումներ, տեքստերի, պատկերների պատճենում)։ Բոլոր դեպքերում արգելվում է, համաձայն կիրառվող և այդ պահին ուժի մեջ գտնվող օրենսդրության, սահմանել որևէ տեսակի շրջանակներ, որոնք կպարուրեն վեբ կայքը կամ թույլ կտան տեսնել դրա բովանդակությունը վեբ կայքից հասցեից տարբերվող ինտերնետային տարբեր հասցեների միջոցով և, ցանկացած դեպքում, երբ վեբ կայքին համատեղ տեսանելի լինեն օտար բովանդակություններ, այնպես որ՝ I) առաջացնեն կամ կարողանան առաջացնել սխալմունք, շփոթմունք կամ խաբկանք օգտատերերի մոտ ծառայության կամ բովանդակությունների իրական ծագման վերաբերյալ, II) ենթադրեն հակաօրինական համեմատություն կամ ընդօրինակում III) կիրառվեն ապրանքանիշի հեղինակությունից կամ ընկերության բարի համբավից օգտվելու համար կամ IV) որևէ այլ կերպ արգելված համարվեն գործող օրենսդրությամբ։
Հղման սկզբնաղբյուր կայքից չի իրականացվի որևէ տեսակի կեղծ, ոչ հստակ կամ սխալ հայտարարություն ընկերության, իր հասցեի, աշխատակիցների, հաճախորդների կամ իր կողմից մատուցվող ծառայությունների մասին։
Ոչ մի դեպքում կայքում, որտեղ կտեղադրվի հղումը, չի նշվի, որ ընկերությունը տրամադրել է իր համաձայնությունը հղման տեղադրման հարցում կամ որ որևէ կերպ հովանավորում է, համագործակցում, հաստատում կամ վերահսկում հասցեատիրոջ ծառայությունները։
Արգելվում է ընկերության որևէ ապրանքային նշանի, գրաֆիկական կամ խառը կամ որևէ այլ տարբերակիչ նշանի կիրառումը հասցեատիրոջ կայքում՝ բացառությամբ օրենքով թույլատրվող կամ ընկերության կողմից բացահայտորեն թույլատրված դեպքերում, և միայն այն դեպքում, երբ թույլատրվի ուղղակի հղման տեղադրումը վեբ կայքում սույն դրույթում սահմանված կարգով։
Կայքը, որը կտեղադրի հղումը պետք է լիարժեքորեն համապատասխանի օրենքին և որևէ դեպքում չի կարող տնօրինել կամ միավորել սեփական կամ երրորդ անձանց բովանդակությունները, որոնք I) ապօրինի են, վնասակար կամ հակասում են բարոյականությունը և բարի սովորույթներին (պարունակում են պոռնոգրաֆիա, բռնություն, ռասիստական են և այլն), II) օգտատիրոջ մոտ առաջացնում են կամ կարող են առաջացնել այն կեղծ ընկալումը, որ ընկերությունը համաձայն է, պաշտպանում է, միանում է կամ որևէ կերպ աջակցում հասցեատիրոջ մտքերին, դրսևորումներին և արտահայտություններին, լինեն դրանք օրինական կամ հակաօրինական, III) հանդիսանում են ոչ հարիր կամ ոչ համապատասխան հասցեատիրոջ վեբ կայքի գործունեությանը՝ կապված վայրի, բովանդակության կամ թեմատիկայի հետ։ Նույն կերպով, օգտատերը զերծ կմնա վեբ կայքում դեպի որևէ այլ վեբ կայք հասցեագրող հղում (այսուհետ՝ Հղում) ներառելուց, ուր կպարունակվի ապօրինի, բարոյականությանը և հասարակության կողմից ընդունված բարի սովորույթներին ու հասարակական կարգին հակասող տեղեկատվություն կամ բովանդակություն։
Սույն վեբ կայքում հասանելի տարրերի կառուցվածքը, դիզայնը կամ ներկայացման ձևը (դրանցում երևացող գրաֆիկներ, պատկերներ, լուսանկարներ, նմուշներ և նյութեր, արդյունաբերական տեխնոլոգիաներ, ֆայլեր, լոգոտիպեր, գունային համադրություններ և պաշտպանության ենթակա ցանկացած տարր) ենթակա են պաշտպանության Ինվերսիոնես Ինդուստրիալես Սերպիս Ս.Պ.Ը-ին (Inversiones Industriales Serpis S.L.) պատկանող մտավոր և արդյունաբերական սեփականության իրավունքներով, ինչպես նաև նրանք, որոնց նկատմամբ ձեռք են բերվել օգտագործման համապատասխան իրավունքներ։
Արգելվում է նախորդ պարբերությունում նշված տարրերի վերարտադրությունը, վերափոխումը, տարածումը, հրապարակումը, հասարակության տրամադրության տակ դնելը, և առհասարակ արտահանման ցանկացած այլ ձև՝ մասնակի կամ ամբողջական։ Դրանց հրապարակումը այլ վեբ կայքերում կամ այլ թվային կամ գրավոր լրատվական միջոցներում պահանջում է վեբ կայքի սեփականատիրոջ հստակ համաձայնությունը, և, բոլոր դեպքերում, պետք է հստակ նշում պարունակի Ինվերսիոնես Ինդուստրիալես Սերպիս Ս.Պ.Ը-ին (Inversiones Industriales Serpis S.L.) պատկանող մտավոր սեփականության իրավունքների մասին։
Չի թույլատրվում տարբերակիչ նշանների օգտագործումը (ապրանքային նշաններ, առևտրային անվանումներ), բացառությամբ օրինական սեփականատերերի հստակ թույլտվության առկայության։
Բացառությամբ Ինվերսիոնես Ինդուստրիալես Սերպիս Ս.Պ.Ը-ի (Inversiones Industriales Serpis S.L.) հստակ համաձայնության, չի թույլատրվում հղում տեղադրել դեպի «վերջնական էջեր», «շրջանակ» կամ նմանօրինակ որևէ այլ մանիպուլյացիա։ Հղումները պետք է լինեն միշտ դեպի վեբ կայքի հիմնական էջ (homepage)։
Սույն ընդհանուր պայմանները ենթակա են իսպանական օրենդրությանը և դատարանների ընդդատությունը։
Ընկերությունը և օգտատերը, անկախ վերջինի հասցեից՝ հստակ հրաժարվելով այլ ատյանների ընդդատությունից, որոնց կարող են ենթակա լինել, ենթարկվում են Ալկոյի դատարաններին և ատյաններին, այն հարցերի առնչությամբ, որոնք կարող են առաջանալ կամ այն հայցերի առնչությամբ, որոնք կարող են ներկայացվել՝ կապված վեբ կայքի ծառայությունների մատուցման և դրա ծառայությունների ու բովանդակության հետ, ինչպես նաև այստեղ սահմանվածի մեկնաբանման, կիրառման, կատարման կամ չկատարման առնչությամբ։